Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնն իր հերթին է միացել Վրաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում՝ տնից դուրս չգալու կոչին: Թատրոնն առաջարկում է տարբեր ժամանակներում բեմադրված ներկայացումների օնլայն տարբերակները: Այսօր առցանց հանդիսատեսի դատին է հանձնվել Նոդար Դումբաձեի հայտնի «Մեղադրական եզրակացություն»-ը, ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն է: Այս ներկայացումը ադամյանցիները խաղացել են նաև վրացերենով՝ առաջին անգամ թատրոնի պատմության մեջ:
Առաջիկայում համացանցում կհայտնվեն այլ ներկայացումներ՝ թատրոնի հարուստ տեսաֆոնդից: