Իսպանիայում Վրաստանի ևս մեկ քաղաքացի է մահացել կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Պաատա Իմնաձեն:
Իմնաձեի խոսքով, մահացածը Իսպանիայում բնակվող երիտասարդ կին է, ով նաև օնկոլոգիական հիվանդություն է ունեցել:
Իմնաձեն հայտարարել է նաև, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է համապատասխան գերատեսչությունների և մահացածի ընտանիքի հետ, որպեսզի օգնություն ցուցաբերի:
Նշենք, որ օրեր առաջ Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով մահացել էր Վրաստանի 74-ամյա քաղաքացի: