Սուրբ Սինոդը կորոնավիրուսի հետ կապված արտակարգ նիստ կանցկացնի

Մարտի 20-ին վրաց ուղղափառ եկեղեցու գերագույն ժողովը` սուրբ Սինոդը կորոնավիրուսի հետ կապված արտակարգ նիստ կանցկացնի: Այս մասին հայտարարել է վրաց պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն:

«Քննարկվելու է երկրում կորոնավիրուսի տարածման հարցը»,- ասել է Ջաղմաիձեն՝  չմանրամասնելով` արդյոք եկեղեցին պատրաստվում է որևէ արգելք մտցնել պատարագների հետ կապված, թե՝ ոչ:

Հիշեցնենք, Մարտի սկզբից փակ են Վրաստանի բոլոր ուսումնական հաստատությունները, պետական գերատեսչություններն անցել են հեռահար աշխատանքի: Հատուկ ռեժիմներ են գործում կալանավայրերում, զորամասերում: