Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացվել դադարեցնել մի շարք ծառայությունների գործունեությունը՝ այդ թվում փակ կլինեն նաև առևտրի կենտրոնները։ Որոշումը չի վերաբերում մթերային խանութներին, դեղատներին, բենզալցակայաններին, փոստային և բանկային ծառայություններին։
Որոշման մասին հայտարարությունն արեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո: