Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստին իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ, Մթածմինդայի մեծամասնական պատգամավոր Լադո Կախաձեն հայտարարել է, որ ողջունում է խորհրդարանի պատրաստակամությունը` անհրաժեշտության դեպքում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, սակայն, Կախաձեի խոսքով, վտանգ կա, որ մարդկանց մեկուսացնելով քաղաքական ուժերը այն կհամարեն քաղաքական հետապնդում:
«Արտակարգ դրությունը խստացում է ենթադրում, կանխարգելիչ միջոցառումներ, մեկուսացում և պատիժ: Այնպես չստացվի, որ մեկուսացված քաղաքացիների փաստը որևէ քաղաքական ուժ հետապնդում կամ հալածանք համարի: Եթե մարդը խախտի, նա կմեկուսացվի և քաղաքական ամբողջ սպեկտրը կասի` ահա, քաղաքական հետապնդում է և մարդուն մեկուսացնում են»,- հայտարարել է Կախաձեն: