Կորոնավիրուսի արագ թեստը ստեղծել են չինացի գիտնականները՝ վարակի ի հայտ գալուց մեկ ամիս անց:
Թեստն անցկացնելու համար նմուշառություն է արվում կոկորդից կամ քթից: Նման փորձաքննությունը կարող է հիվանդությունը բացահայտել ընդամենը 15 րոպեում: Հարցը միայն այն է, որ գաղտնի շրջանը տևում է 14 օր, անցնում է գրեթե առանց նախանշանների, ու եթե այդ ընթացքում արվի թեստը, այն վարակ չի ցույց տա: Սա է պատճառը, որ կորոնավիրուսի թեստը խորհուրդ է տրվում անցնել միայն այն դեպքում, երբ հիմք կա կասկածելու, որ մարդը վարակված է: Այսինքն կա չոր հազ, ջերմություն, եղել է շփում ակնհայտ վարակված անձի հետ կամ այց է եղել ռիսկային համարվող երկիր:
Եվրամիության մի շարք երկրներում թեստի արժեքը ավելի քան 200 եվրո է: ԱՄՆ-ում՝ ավելի քան 3000 դոլար: Վարակի օջախ Չինաստանում կառավարությունն իր վրա է վերցրել բուժման ծախսերի մեծ մասը, իսկ թեստի արժեքը 370 յուան է (53 դոլար):
Վրաստանում թեստերի պատասխանն ստացվում 12-24 ժամվա ընթացքում: Երկիրը 3000 նման թեստ ունի: Կառավարության կողմից ևս 20 հազարը գնման փուլում է: Վրաստանում թեստն անվճար է միայն այն դեպքում, երբ պացիենտն ունի վառ արտահայտված նախանշաններ, հակառակ դեպքում հիվանդը պարտավոր է վճարել: Թեստ սեփական ցանկությամբ հնարավոր է անցնել Թբիլիսիի գենետիկայի ազգային լաբորատորիայում, արժեքը 600-700 լարի է (200-233 դոլար):
Ներկայումս Վրաստանն ակտիվ բանակցություններ է վարում Հարավային Կորեայի և Չինաստանի հետ՝ արագ թեստերի ներմուծման հարցով, սակայն վերջնական համաձայնություն դեռևս չկա:
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Թիկարաձեն ասել է, որ վարակի տարածման դեպքում կսկսեն բնակչության մասսայական թեստավորում:
Տեղեկատվության աղբյուր՝ Սպուտնիկ Վրաստան