Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը, ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է Վրաստանի բնակչությանը, ասել, որ տարեդարձը նշում է առանց ընկերների ու հարազատների:
Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր շնորհավորանքների համար, ցավով նշել, որ այս տարի ծննդյան օրն անցկացնում է առանց զավակների մասնակցության: Նրանք արտերկրում են:
«Շնորհակալ եմ, որ նույնիսկ այդ դժվար իրավիճակում մարդիկ ցանկություն են ունենում շնորհավորել, սա մեր ուժն է: Բոլորիս համար ծանր շրջան է, ես հասկանում եմ ամեն ինչ, մենք պետք է միասին հաղթահարենք սա՝ թեկուզ և հեռավորության վրա: Իմ օրինակով եմ ուզում ասել, որ այսօր իմ տանը ընկերներ չունեմ, ոչ էլ ծննդյան օրս եմ նշում: Պետք է գիտակցենք, որ այսօր դրա ժամանակը չէ՝ ոչ ծննդյան օր, ոչ հարսանիք, ոչ էլ ցավոք քելեխներ նշելու ժամանակը չէ: Պետք է դիմանանք կարճ ժամանակով: Սա մեր պարտքն է՝ բոլորս պետք է հնարավորինս զգուշություն ցուցաբերենք»:
Նախագահը կոչ է արել լինել միասնական, ուժեղ, քանի որ առաջիկա օրերն ու շաբաթներն առավել ծանր են լինելու, նա հավատում է, որ Վրաստանը կկարողանա այդ դժվարություններն անցնել որպես քաղաքակիրթ երկիր:
Posted by Salome Zourabichvili on Wednesday, March 18, 2020