Խորհրդարանի հնարավոր է անցնի առցանց աշխատանքի: Օրինագծում փոփոխություններ անելու հարցը կքննարկվի խորհրդարանի բյուրոյի նիստում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գուրամ Մաճարաշվիլին, փոփոխությունները կքննարկվեն արագացված կարգով:
«Փոփոխությունները գրանցված են, դրանք կքննարկվեն արագացված կերպով, քանի որ պետք է ժամանակին տեղի ունենա IT տեխնոլոգիաների և ծրագրերի մշակումը: Ելնելով սրանից, դեռ արագացված կերպով կքննարկվեն ընթացակարգային հարցերը, այնուհետև օրինագիծը կընդունվի առաջին, երկրորդ, կամ երրորդ լսմամբ»,- ասել է Մաճարաշվիլին:
Նշենք՝ այս պահի դրությամբ մի շարք գերատեսչություններ անցել են հեռահար աշխատանքի: Ուսումնական հաստատությունները ևս կգործեն առցանց: