Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 33-րդ դեպքը։
Նոր վարակվածները 3-ն են՝ մեկ տղամարդ, երկու կին։
Հաղորդվում է, որ վարակվածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ բավարար։ Պարզ է դարձել, որ բոլոր վարակակիրները շփում են ունեցել ռիսկային համարվող երկրներից վերադարձածների հետ։
Այս պահի դրությամբ կարանտինում շարունակում է մնալ 427 մարդ, 73-ը ստացիոնարում՝ բժիշկների հսկողության տակ է:
Կանխարգելման միջոցառումների շրջանակում պետությունն արգելել է մասսայական հավաքները, մի շարք պետական գերատեսչություններ անցել են հեռահար աշխատառեժիմի, արձակուրդներ են բոլոր պետական ուսհաստատություններում, փակ են թատրոններն ու թանգարանները, չեղարկվել են մարզական միջոցառումները, կալանավայրերում արգելվել են տեսակցությունները, մեծ մասամբ չեն գործում ռեստորանները, գիշերային ակումբներն ու խաղատները: