Նոր առարկա դպրոցներում

Վրաստանի  դպրոցների աշակերտների համար ստեղծվել է գործարարության դասագիրք: Նոր գրքերով` 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներին կդասավանդվի գործարարություն հմտություններ, Կրթության և գիտության նախարարության ու Առևտրաարդյունաբերական պալատի համատեղ մշակված ծրագրով,-  լրագրողներին հայտնել են նախարարությունից: Սա պիլոտային ծրագիրը է, որ ներառում է թվով  220 դպրոց:  Այս փուլում առարկան ընտրովի է, սակայն  նախարարությունը չի բացառում, որ հետագայում կարող է դառնալ պարտադիր:

«Իհարկե, ցանկալի է, որ այս տարրերը մտցվեն պատադիր ուսումնական ցանց, բայց շտապել պետք չէ: Այս ուղղությամբ երիտասարդությանը հենց սկզբից պատրաստելը շատ կարևոր է մեր երկրի համար, որպեսզի Վրաստանում զարգանա միջին և փոքր բիզնեսը»,-ասել է Կրթության նախարար Թամարա Սանիկիձեն: Նա հանդիպում է ունեցել նաև այն ուսուցիչների հետ, ովքեր դասավանդում են գործարարության հիմունքներ:  Ուսուցիչները ներկայացրել են դպրոցում նոր առարկայի ներդրման ընթացքը:

«Գործարարության հիմունքներ առարկան աշակերտների մոտ զարգացնում է ծրագրման և կազմակերպման հմտություն, ինչպես նաև սովորեցնում է գաղափարները կոնկրետ գործունեության վերածել: Դա  հետագայում կարող է եկամուտ բերել և ինքնադրսևորման հնարավորութուն ընձեռել» ,- բացատրել են նախարարությունից:

 

Թողնել պատասխան