«Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար, պատգամավոր Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, «Վրացական երազանքը» ամուր մեծամասնություն կունենա հաջորդ գումարման խորհրդարանում:
Կոբախիձեի խոսքով, իրենք մոտավորապես 90 մանդատ կունենան:
«Մենք վստահ ենք, որ ամուր մեծամասնություն կունենանք: Կարծում եմ, որ մոտ 90 մանդատը մեզ համար դժվար չի լինի ստանալ: Հետևաբար, «Վրացական երազանքը» ամուր մեծամասնություն կունենա և կառավարություն կկազմի: Սա մեր առաջընթացն է, որը, բնականաբար, հիմնված է հանրության տրամադրությունների ուսումնասիրության և իրավիճակի գնահատման վրա»,- հայտարարել է Կոբախիձեն: