Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կորոնավիրուսի պատճառով հորդորում է Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ և ուղարկել տվյալները:
Հյուպատոսական հաշվառման կանգելը կամավոր և անվճար գործընթաց է: Դրա նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը:
Հաշվառմանը հղումը` այստեղ:
Վրաստանում ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեն` armgeorgiaembessy@mfa.am
Վրաստանում ՀՀ դեսպանության հեռախոսահամարը` (+995 32) 295 17 23