ԱՄՆ պետդեպարտամենը աշխարհում մարդու իրավունքների մասին ամենամյա զեկույցն է հրապարակել, որտեղ խոսվում է նաև Վրաստանի, մասնավորապես, 2019 թվականին երկրում տեղի ունեցած զարգացումների մասին: Զեկույցում տեղ է գտել նաև «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործը:
«Հեռուստաընկերության կողմից հեռարձակումը վերսկսելուց հետո, որոշ մեդիա փորձագետներ մտահոգված էին, որ «Ռուսթավի 2»-ի խմբագրական կազմի փոփոխությունը, հնարավոր է, ամբողջությամբ փոխեր ալիքի ուղղվածությունը, ազատությունը, սակայն դիտորդների և ընդդիմադիր գործիչների գնահատմամբ, «Ռուսթավի 2»-ը կառավարության հանդեպ քննադատական մոտեցումը պահպանել է»,- ասվում է փաստաթղթում: