«Հռոմից Թբիլիսի հատուկ չվերթով ժամանած Վրաստանի քաղաքացիները ինքնաթիռում տեղավորված են եղել այնպես, որպեսզի զերծ մնանք վարակից», — այս մասին «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Վրաստանի քաղաքացիները, որոնք Հռոմից ժամանել են Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, նախկինում եղել են Իտալիայի տարբեր հատվածներում:
Ըստ Ամիրան Գամկրելիձեի՝ երկու ինքնաթիռի ուղևորներից յոթի մոտ ջերմություն է գրանցվել: Նրանց տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներ:
Մնացած ուղևորները գտնվում են կարանտինային գոտում:
«Նրանք տեղավորված են բավականին հարմարավետ հյուրանոցում: Դրա համար պատասխանատու է Էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարությունը», — ասել է Գամկրելիձեն:
Հատուկ չվերթներով Իտալիայից վերադարձել է Վրաստանի 156 քաղաքացի:
Նոր կորոնավիրուսի (COVID — 19) տարածման պատճառով հատուկ միջոցներ են ձեռնարկվել Իտալիայում: Վրաստանը դադարեցրել է թռիչքները դեպի Իտալիա: