«Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի հայտարարությամբ, միավորված ընդդիմությունն իշխանության դեմ բողոքի ցույցերը դադարեցնում է:
Այս մասին Վաշաձեն հայտարարել է «Պալիտրանյուս» հեռուստաընկերության Newsroom հաղորդման եթերում:
Նրա խոսքով, եթե իշխող թիմի և ընդդիմության ներկայացուցիչների միջև համաձայնությունն իրականացվի, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի:
«Այսօր հանդիպում կունենաք և հավանաբար, կհրաժարվենք ակցիաներից: Աստված չանի՝ կրկին ստեն: Եթե համաձայնությունն իրականացնեն, կլինի նախընտրական քարոզարշավ: Մեր նպատակը շենքերի մուտքերի արգելափակումն ու փողոցում կանգնելը չէ: Սա միակողմանի զիջում չէր: Մենք սպասում էինք լիարժեք համամասնական ընտրակարգի ու մեր կողմից արդեն իսկ զիջում է այն, որ 30 մեծամասնական պատգամավոր է լինելու»,- ասել է Վաշաձեն:
Հիշեցնենք, նախօրեին իշխող և ընդդիմադիր կուսակցությունները համաձայնության են եկել ընտրական համակարգի շուրջ: Ընտրվել է 120/30 մոդելը, այսինքն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վրաստանի խորհրդարանը կունենա 120 համամասնական, 30 մեծամասնական պատգամավոր: