Փոփոխություն «Լեռնային գոտու» օրենքի մեջ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն, այսպես կոչված «Լեռնայի գոտու» օրենքի մեջ փոփոխություններ կկատարվեն: Կառավարությունը կօգնի օկուպացիոն գծի հարևանությամբ ապրող մարդկանց բարելավել իրենց կենսապայմանները: Այս մասին Գախարիան ասել է կառավարության նիստի ժամանակ:

Ըստ Գախարիայի, օրենքը տարածվում է 58 գյուղերի և Վրաստանի մոտ 25 000 քաղաքացիների վրա:

«Այսօր մենք քննարկելու ենք «Լեռնային գոտու» մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնց հիմնական նպատակը լեռնային գյուղերում բնակվող մեր քաղաքացիների սոցիալական պայմանների բարելավումն է՝ օկուպացիոն գծի ողջ երկայնքով: Այս օրենքը տարածվում է 58 գյուղերի և մոտ 25 000 քաղաքացու վրա: Նրանց սոցիալական վիճակի բարելավումը սույն օրենքի առաջնային նպատակն է: Դա էր մեր խոստումը, որը մենք նույնպես կատարում ենք, և համոզված ենք, որ սա ևս մեկ արդյունավետ քայլ կլինի պետության կողմից բացառիկ հանգամանքներով աջակցելու գյուղական վայրերում ապրող մեր քաղաքացիներին», — ասել է Գախարիան: