«Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով վրացական երկաթգծի բոլոր գնացքները և կայարանները ամենօրյա ռեժիմով կախտահանվեն հատուկ միջոցներով», — այս մասին հայտնում է «Վրացական երկաթգիծ» ընկերությունը:
Նշվում է, որ ամենօրյա ախտահանումը կկատարվի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից առաջարկված ախտահանիչ միջոցներով:
Ձեռքի ախտահանման դիսպենսերները կտեղադրվեն նաև բոլոր վագոններում և կայարաններում:
Երկաթուղային տրանսպորտի և կայարանների ախտահանման վերաբերյալ հանձնարարական է տրվել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ստեղծված համակարգող խորհրդի կողմից: