Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոց ևս 5 անձ է տեղափոխվել: Առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի առանձնացված պալատներում 19 պացիենտ կար, որոնցից 8-ի մոտ կորոնավիրուս չի հաստատվել, 8-ի պատասխանները կհրապարակվեն երեկոյան, իսկ 3-ի պատասխանը դրական է:
Ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեն հայտարարել է, որ հիվանդանոց բերված պացիենտների վիճակը ծանր չէ, նրանք լուրջ գանգատներ չունեն:
«Բացի նոր բերված 5 պացիենտից, բոլոր մնացած պացիենտներն էլ հետազոտվում են: Լուգարի կենտրոնից պատասխանը կստանանք օրվա ընթացքում: Հավանաբար, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվի: Նախօրեին 22 պատասխան ստացանք, բոլորն էլ՝ բացասական, բոլորին դուրս ենք գրել»,- ասել է Էնդելաձեն: