Մարտի 2-ի դրությամբ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային գոտում 19 պացիենտ է, որոնցից 3-ի մոտ օրեր առաջ կորոնավիրուս հաստատվեց: Հիվանդանոցից հայտնել են՝ նրանց վիճակը կայուն է: Թբիլիսիի Լուգարի լաբորատորիայից ստացված պատասխանի համաձայն՝ 8 հիվանդի դեպքում կորոնավիրուս չի հաստատվել: Միևնույն ժամանակ` նրանք չունեն «ա» կամ «բ» տիպի վիրուս: Ինֆեկցիոն հիվանդանոցի հայտարարության համաձայն, այս 8 պացիենտները կտեղափոխվեն սովորական պալատ:
Ինչ վերաբերում է մնացած 8 հիվանդին, որոնք մեկուսացված պալատներում են, նրանց պատասխանները պարզ կդառնան երեկոյան: Բոլոր պացիենտնետը Վրաստանի քաղաքացիներ են, վերադարձած են եղել Իտալիայից կամ Իրանից: