Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Այս մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
«Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։
Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի», — գրված է հայտարարության մեջ: