2018 թվականի խորհրդարանական ընտրությոններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես է գալիս թույլատրելի առավելագույն՝ 200 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակով։
Ցուցակի 20-րդ տեղում է թբիլիսահայ Միքայել Ավագյանը, որից փորձեցինք պարզել կուսակցության ընտրական ծրագրի հիմնական ուղղությունները և հայ համայնքին հուզող հարցերը:
Ավագյանի խոսքերով, կուսակցությունը ընտրողին առաջարկում է բարելավված տնտեսություն ու կենսապայմաններ՝ բարձր աշխատավարձերի ապահովմամբ: Պատգամավորի հայազգի թեկնածուի փոխանցմամբ, կուսակցության ծրագիրը առանձնահատուկ է նրանով, որ այն մշակվել է տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների կողմից։
Ինքը՝ Ավագյանը, կուսակցությունում զբաղվել է Վրաստանի ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցերով ռազմավարությունը մշակելով: Վրաստանում հայ համայնքի խնդիրներին անդրադառալնալիս, նա նշում է, որ կուսակցությունը կիսում է այն տեսակետը, որ ազգային փոքրամասնությունները պետք է ինտեգրված լինեն քաղաքացիական հասարակության կյանքում։ Ազատ դեմոկրատները ընդունում և ճանաչում է այն իրողությունը, որ հայերը մեծ ներդրում եւ լումա են ունեցել և շարունակում են ունենալ երկրի զարգացման գործում:
Կուսակցությունում հասկանում են նաեւ, որ երկրի բնակչության 1/3-ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, ուստի նրանց ձայնը հնարավորինս լսելի դարձնելը համարում են կառույցի գերակայություններից։
«Վերջին 25 տարվա ընթացքում մենք միշտ հույս ենք ունեցել, որ կգա ժամանակ, որ ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիերը կլինեն ընդգրկված պետական կառույցներում։ Սակայն մեզ ասում են, որ ազգային փոքրամասնությունները չեն տիրապետում պետական լեզվին, ինչին ի պատասխան ես կարող եմ ասել, որ դա սուտ է։ Կոնկրետ հայերի մասին կարող եմ ասել, որ շատ լավ են տիրապետում լեզվին, երիտասարդ սերնդի շատ պրոֆեսիոնալ ունեն տարբեր ոլորտներում տարբեր երկրներում ստացած կրթություն, բայց ցավոք երբ գալիս է ժամանակը՝ նրանք պետական մարմիններում ներակայացված չեն լինում: Նման քաղաքակության արդյունքում մարդիկ կորցնում են մոտիվացիան և ցավոք սրտի նման քաղաքականությունը չփոխվեց նաև Սաակաշվիլիից հետո»:
Անդրադառալով Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վերաբերյալ կուսակցության դիրքորոշմանը, Ավագյանը ասում է, որ Հայաստանը հանդիսանում է ոչ միայն բարեկամ, այլ նաև ռազմավարական գործընկեր, քանի որ կուսակցության անդամներից շատերը փորձառու դիվանագետներ են և տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած անձիք, ուստի այս փաստը նրանք լավ են հասկանում:
Հարցին, թե արդյո՞ք Վրաստանում կա արմենոֆոբիա՝ հայատյացություն, նա նշում է, որ ցավոք սրտի սա նոր հիվանդություն չէ և վրաց մտավորականներից շատերը այս ընկալումը խորացնում է հանրության շրջանում։
«Որքան արմենաֆոբ լինես, այդքան ուրիշների սիրտը կշահես: Իրականում նորմալ մտածելակերպ ունեցող հային` իրենց եղբայր, ընկեր և բարկամ եւ ոչ թշնամի են համարում: Երբ պետության ղեկավար դարձավ Սահակաշվիլին, բոլորն ասում էին երիտասարդ է, ինտելեկտուալ, իսկ 2012 թվականից ագրեսիվ տրամադրված հասարկությունը հիշեց, որ Սաակաշվիլին ծագումով հայ է, այն էլ ապացուցված չէ»:
Չհասցրեցի ավարտել հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցը, երբ Ավագյանը մեջբերեց․
«Իմ կուսակցոթյունում ես ասել եմ, ինձ հետաքրքիր չէ կուսակցության տեսակետը ինչ է: Ոչ ոք չի կարող ասել, թե պետք չի այս հարցը բարձրացել։ Ուղիղ կարող եմ հայտարարել, որ կուսակցության որոշ անդամներ կարող են չկիսել իմ մոտեցումը, սակայն ես միշտ կունենամ իմ տեսակերը և այս հարցը՝ ինձ համար միշտ գլխավոր հարցերից կլինի, կդառնամ խորհրդարանի անդամ թե՝ ոչ, ճշմարտությունը միշտ կհաղթի։»