«Իշխանությունն ընդդիմությանը խառը ընտրահամակարգի նոր առաջարկ է արել: Այս մասին լրագրողներին հայտնել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:
Վաշաձեի խոսքով, իշխանությունն առաջարկել է 110/40 տարբերակ, ինչը նշանակում է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում 110 պատգամավոր կընտրվի համամասնական կարգով, իսկ 40-ը` մեծամասնական:
Վաշաձեն պնդում է, որ իրենց դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ քաղաքական ճնշումները պետք է դադարեն, իսկ կառավարություն կազմելու համար քաղաքական կուսակցությունները պետք է առնվազն 40% աջակցություն ունենան: