«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիայի խոսքով, ընդդիմությունը մեծամասնական պատգամավորների միասնական թեկնածուների վերաբերյալ դեռևս համաձայնության չի եկել:
Բոկերիան հայտարարել է, որ քննարկվում է կուսակցությունների առաջնորդների թեկնածությունը, որպես պատգամավորների թեկնածուներ, թեև որոշումը դեռ կայացված չէ:
Նշենք, որ ընդդիմությունը դադարեցրել է ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները և սկսել խոսել միասնական թեկնածուների մասին: Տարբեր մեծամասնական շրջաններում որպես պատգամավորի միասնական թեկնածուներ, ամենայն հավանականությամբ, ընտրվելու են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ: