Թբիլիսիի քաղաքային դատարանը Դավիթ Սարալիձեին կանխամտածված սպանելու համար Միխեիլ Կալանդիային մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով 11 տարի 3 ամսվա ազատազրկման:
Հիշեցնենք, Խորավայի փողոցում 2017 թվականի դեկտեմբերի 1-ին երկու անչափահաս էր դանակահարվել: Նրանցից Լևան Դադունաշվիլին հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին էր մահացել, իսկ Դավիթ Սարալիձեն դեկտեմբերի 2-ին՝ հիվանդանոցում:
Իրավապահները Միխեիլ Կալանդիային ձերբակալել են 2019 թվականի հունիսի 4-ին՝ ծանր հանգամանքներում Դավիթ Սարալիձեի կանխամտածված սպանությունն իրականացնելու մեղադրանքով: