«Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ում Վրաստանի լիարժեք անդամագրմանը, հենց հիմա ժամանակն է, որպեսզի ՆԱՏՕ-ն պատասխանի մեր պահանջներին դաշինքում անդամագրվելու կապակցությամբ»,- այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից հեղինակավոր The Washington Times-ում «Վրաստանն արժանի է ՆԱՏՕ-ի անդամակցությանը. երկիրը կենսական նշանակություն ունի Սև ծովի աշխարհաքաղաքական անվտանգության համար» վերտառությամբ հրապարակված հոդվածում:
Վրաստանի կառավարության ղեկավարը անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության առումով Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հստակ աջակցությանը:
Հոդվածում Գախարիան նշում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում կոչ է արել ՆԱՏՕ-ին անհապաղ ընդունել Վրաստանին որպես լիարժեք անդամ՝ Սև Ծովում անվտանգության և ՆԱՏՕ-ի կողմից մարտահրավերներին պատասխանելու համար: