Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ, բարդ եղանակային պայմանների պատճառով, միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:
Ավտոճանապարհային դեպարտամենտը վերոնշյալ հայտարարությունը տարածել է փետրվարի 25-ի ժամը 09:00-ի դրությամբ:
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: