«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն Ներքին գործերի նախարարությանը կոչ է արել առավելագույնս ապահովել «Միացյալ ազգային շարժման» այսօրվա ակցիայի մասնակիցների անվտանգությունն ու ակցիայի խաղաղ ընթացքը: «Ուզում եմ կոչ անել նաև միջազգային դիտորդական կազմակերպություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել ու հետեւելակցիային»,- հայտարարել է Կալաձեն:
Կուսակցության գլխավոր քարտուղարն արձագանքել է նաեւ «Միացյալ ազգային շարժման» կողմից ծրագրած հեղափոխության հնարավոր սցենարին՝ նշելով, որ նա, ով նման բան կխոստանա, օրենքի ողջ խստությամբ կպատժվի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Թբիլիսիի կենտրոնական Վարդերի հրապարակում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժմում» կուակցությունը ընտրություններից առաջ նախատեսել է անցկացնել մեծամասշտաբ հանրահավաք։