Փետրվարի 25-ին Վրաստանի տարբեր շրջաններում անձրև և ուժգին քամի է կանխատեսվում: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային կենտրոնը:
«Վրաստանի լեռնային և բարձրլեռնային հատվածներում սպասվում է ձյուն, մառախուղ, ծովում՝ 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ: Երկրի մյուս հատվածներում կլինեն տեղումներ անձրևի տեսքով և ուժգին քամիներ: Արևմտյան Վրաստանում հնարավոր է գետերի մակարդակի բարձրացում»,- նշված է հայտարարությունում։