«Մթավարի» ալիքի պատվերով Ipsos կազմակերպության անցկացրած հարցման մասնակիցների 55 տոկոսը կքվեարկի միավորված ընդդիմության օգտին, իսկը 39 տոկոսը՝ իշխող «Վրացական երազանքի, եթե խորհրդարանական ընտրությունները անցկացվեին վաղը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն դեպքում, եթե ընդդիմությունն ընտրություններին չներկայանա միավորված տեսքով, հաղթող կլինի «Վրացական երազանքը»։
Ինչպես նշում է «Մթավարի» ալիքը, հետազոտությունն անցկացվել է հունվարի 27-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում:
Նկատենք, որ «Մթավարի» ալիքը համարվում է երկրի գլխավոր ընդդիմադիր լրատվամիջոցը, կապվում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անվան հետ։