«Եվրոպական Վրաստանի» գրասենյակի դիմաց ցույցերը շարունակվում են

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության գրասենյակի հարակից տարածքում նախօրեին իշխող «Վրացական երազանքի» ակտիվիստներն արդեն հինգերորդ անգամ բողոքի ցույց են անցկացրել: Ակտիվիստները պահանջել են, որ կուսակցության անդամներ Էլենե Խոշտարիան և Իրմա Նադիրաշվիլին ներողություն խնդրեն իշխող կուսակցությունից, ինչպես նաև հրաժարվեն խորհրդարանական մանդատներից:

Նրանք անհագստացած են այն փաստով, որ Խոշտարիան և Նադիրաշվիլին խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ելույթի ժամանակ միացրել են Խորհրդային միության հիմնը: Ակտիվիստները հայտարարել են՝ ցույցերը կշարունակվեն այնքան, մինչև Խոշտարիան և Նադիրաշվիլին չկատարեն իրենց պահանջները:

Հավաքվածները պնդում են, որ որևէ կուսակցության չեն անդամակցում, պարզապես աջակցում են իշխող կուսակցության քաղաքականությանը:

Հիշեցնենք՝ Թալակվաձեի ելույթի ժամանակ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան որպես բողոքի նշան մուտք է գործել նիստերի դահլիճ և միացրել Խորհրդային միության հիմնը: Հիմնը միացվել է հենց այն ժամանակ, երբ Արչիլ Թալակվաձեն ընդդիմությանը քննադատում էր օգոստոսյան պատերազմի համար: Խորհրդարանի նախագահը հիմնը լսելով ծիծաղել է՝ թիմակիցներին կոչ անելով ծափահարել: