Ադրբեջանական haqqin.az լրատվամիջոցը, հղում անելով Ադրբեջանի մաքսային ծառայությանը, գրում է, որ ոչնչացվել է «օգտագործման համար ոչ պիտանի, անհայտ ծագման ապրանք, նաև ապրանք, որի շրջանառությունն արգելված է»։
Նշվում է, որ ոչնչացված ապրանքի շարքում եղել է հայկական արտադրության՝ 324 հուշանվեր, 40 տուփ ծխախոտ, 18 լիտր ալկոհոլային խմիչք։
Զավեշտական է, որ լրատվականի հրապարակած նկարներում՝ ոչնչացված ապրանքի շարքում նաև վրացալեզու հոգևոր գրականություն է։