Վրաստանում ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության գրասենյակի մոտ իշխող «Վրացական երազանք» կուսակցության երիտասարդական թևի մասնակցությամբ ցույց է տեղի ունեցել: Ցուցարարները պահանջում են, որ «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավորներ Էլենե Խոշտարիան և Իրմա Նադիրաշվիլին հրաժարվեն պատգամավորական մանդատներից` խորհրդարանում Խորհրդային միության հիմնը հնչեցնելու պատճառով:
Նշենք, որ փետրվարի 18-ին խորհրդարանական ընդդիմության պատգամավորներ Էլենե Խոշտարիան և Իրմա նադիրաշվիլին խորհրդարանի խոսնակի ամենամյա զեկույցի ժամանակ Խորհրդային միության հիմն են միացրել: