«Գիորգի Մարգվելաշվիլին իր ոչ ադեկվատ պահվածքով և հայտարարություններով ժամանակի և տարածության մեջ մոլորվել է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին նախագահ Մարգվելաշվիլիի հայտարարությունը՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ։
«Գիորգի Մարգվելաշվիլին, երբ սկսեց իրականացնել իր լիազորությունները, նախ հաջող էր, հետագայում մոլորվեց ժամանակի և տարածության մեջ իր ոչ ադեկվատ պահվածքով և հայտարարություններով, կարծում եմ հաջողակ քաղաքական գործիչ նրանից դուրս չի գա»,- հայտարարել է Վոլսկին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Նա իշխող կուսակցությանը մեղադրում էր ավտորիտարիզմի մեջ, որը ըստ նրա հանգեցնելու է Վրաստանի ընտրած արևմտյան ուղղությամբ փոփոխությանը: