«Եվրոպայի ժողովրդական կուսակցության» նախագահ Դոնալդ Տուսկն անդրադարձել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավայի ազատազրկմանը:
«Մտահոգված եմ Ուգուլավայի դատավճռով և ընդդիմադիր քաղաքական գործիչների թիրախավորմամբ: Դատական համակարգը չպետք է օգտագործվի քաղաքական ընդդիմախոսների դեմ: Իշխող էլիտան պետք է ապահովի արդար մրցակցություն: Օրենքի գերակայությունը ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագրի անհրաժեշտ պայմանն է»,- գրել է Տուսկը թվիթերյան իր էջում:
Նշենք, որ դատարանը փետրվարի 10-ին Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավային ազատազրկել է 3 տարով: