«Ազատ Վրաստան» կուսակցության համանախագահ Գոգի Ծուլայան ի նշան Քութայիսիում բնական գազի անջատման, քաղաքապետարանի մոտ փայտ է տարել և փորձել վառել այն, սակայն իրավապահները թույլ չեն տվել:
Իրավապահներն առգրավել են փայտը: Նրանց խոսքով, քաղաքապետարանի մոտ փայտ վառելն արգելվում է:
Ծուլայայի խոսքով, Քութայիսիում ձյուն է, իսկ քաղաքն ամբողջությամբ պարալիզացված է և դրա պատասխանատվությունը կրում է քաղաքապետարանը:
«5 սմ. ձյուն է նստած քաղաքում և ամբողջովին պարալիզացված է: Հաց չթխելը, մանկապարտեզների և դպրոցների փակումն ու գազի և լույսի մատակարարման դադարեցումն աղետ է: Խիղճ ունենալու դեպքում մեր քաղաքապետը պետք է հրաժարական տար, քանի որ չի ապահովում քաղաքացիներին տարրական պայմաններով: Ուզում էի կրակ վառել և բնակչությանը կոչ անել` գալ և տաքանալ»,- հայտարարել է Ծուլայան: