Բոլնիսի շրջանային դատարանի դատավոր Պաատա Փխալաձեի որոշմամբ՝ Մառնեուլիից քաղաքացիական ակտիվիստ Ռաշան Զիադալիևը արդարացվել է: Այդ մասին հայտնում է Վրաստանի Ժողովրդավարական նախաձեռնության փաստաբան Էդուարդ Մարիկաշվիլին:
«Դատավորը բացատրեց.
— Անձի նույնականացումն անթույլատրելի է միայն այն հիմքով, որ նա գիշերը մենակ տեղաշարժվում է, և ոստիկանությունը պետք է դրա համար էական հիմք ունենա:
— Երկու ոստիկանի ցուցմունքը բավարար չեն քրեական հետապնդման նմանատիպ դեպքերում դատապարտելու համար», — գրել է Մարիկաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:
Նշենք, որ Մառնեուլիում քաղաքապետարանի 2020 թվականի բյուջեի «քառասունքը» նշելուց հետո ակտիվիստ Ռաշան Զիադալիևին հետևել էին: Ռաշանը մոտեցել էր իրեն հետևող մեքենային, որտեղ եղել էին ոստիկանական և քաղաքացիական համազգեստով տղամարդիկ: Ակտիվիստը փորձել էր պարզել, թե ինչու են իրեն հետևում, ինչի արդյունքում էլ ոստիկանությունը նրան բաժին էր տարել և գործ հարուցել;
Ռաշանի դեմ գործ էր հարուցվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով, ինչը նշանակում է անհնազանդություն ոստիկանության աշխատակիցների հանդեպ: