Կարևորի մասին. Քաղաքական հակամարտությունը շարունակվում է

Փետրվարի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցավ այս տարվա առաջին բողոքի ակցիան: Ցուցարարները ինչպես նախորդ տարեվերջին, այնպես էլ հիմա պահանջում են 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով:

Վրաստանի քաղաքական դաշտը բաժանվել է երկու մասի: Մի կողմը իշխանությունն է, որը լրիվ նախընտրական տրամադրություն ունի, ու չնայած  ընտրություններին դեռ 8 ամիս կա, սկսել է ձայներ հաշվել և տոկոսներ գուշակել, մյուս կողմում ընդդիմությունը, որը հույսը դրել է մշտական բողոքի ակցիաների և արգելափակումների վրա:

Ավելի մանրամասն տեսանյութում.