Hollywood-ը հնարավոր է Վրաստանում մի քանի ֆիլմ և սերիալ նկարի

«Արտադրիր Վրաստանում» գործակալության տնօրեն Միխեիլ Խիդուրելիի խոսքով, Hollywood-ի խոշոր ստուդիաների հետ բանակցություններ են ընթանում Վրաստանում մի քանի ֆիլմի ու սերիալի նկարահանումների շուրջ։

«Hollywood-ի հետ բանակցություններն ընթանում են մի քանի ֆիլմի և սերիալի նկարահանումների շուրջ: Համաձայնության հասնելու դեպքում նկարահանումները կսկսվեն այս տարի: Կարող եմ հաստատել, որ Hollywood-ի կողմից հետաքրքրվածությունը բարձր է: Նախկինում ստիպված էինք ապացուցել, որ Վրաստանը նկարահանման համար լավ երկիր է»,- հայտարարել է Խիդուրելին:

Նշենք, որ նախորդ տարի, «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում, Վրաստանում նկարահանվել էր Fast&Furious 9 ֆիլմի տեսարանների մի մասը: