Թբիլիսիի շենքերից մեկի արտաքին վերանորոգման աշխատանքների ժամանակ երկու բանվոր վայր է ընկել, նրանցից մեկը տեղում մահացել է, իսկ երկրորդը տեղափոխվել է առաջնային բուժօգնության կենտրոն:
Ըստ ներքին գործերի նախարարության՝ դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտումների հիման վրա, ինչը պատժվում է 6 ամսից մինչև 2 տարվա ազատազրկմամբ:
2018-ին շինհրապարակում պատահարների հետևանքով տուժել է 199 մարդ, 59-ը՝ զոհվել:
2011-ից մինչև 2018 թվականը շինհրապարակում պատահարների հետևանքով տուժել է 1081 մարդ, զոհվել է 376 մարդ: