Խորհրդարանականների վարքագիծը հնարավոր է վերահսկել էթիկայի կանոնակարգով: «Վրաստանի խորհրդարանի պատգամավորների վարքագծի կոդեքս» օրենսդրական նախագիծը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Այն հեղինակել են խորհրդարանի նախագահ Դավիթ Ոսուփաշվիլին և պատգավորներ Գուգուլի Մաղրաձեն, Թեդո Ջափարիձեն, Սերգո Խաբուլիանին, Գիորգի Գաչեչիլաձեն, Էկա Բեսելիան, Թամազ Ղաճեիշվիլին, Թամար Կորձաիան, Սոսո Դանելիան, Դավիթ Բերձենիշվիլին, Բիձինա Բուջաբիձեն:
Այս պահի դրությամբ խորհրդարանականների էթիկայի վարքագիծը սահմանող որևէ մեխանիզմ գոյություն չունի:
Պատգամավորների էթիկայի արդեն մշակված օրենսգիրքը սահմանում է խորհրդարանականների կողմից մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների, ինչպես նաև հանրային կարծիքի պաշտպանությունը։ Այն նաև ընդգծում է հանրային ռեսուրսների բարեխղճորեն օգտագործումը, շահերի բախումներից խուսափելը, հանրային ծառայության մեջ բարեխղճության պահպանումը, քաղաքավարությունը, բարեկիրթ վարվելաձևը, շփումը և այլն:
Խորհրդարանի անդամներին արգելվում է իրենց, կամ կուսակցության համար ընդունել այնպիսի նվեր կամ աջակցություն, որը կարող է ազդել աշխատանքային պարտականությունների վրա: Եթե նվերի շուկայական գինը գերազանցում է 100 լարին, պատգամավորը ստիպված կլինի հայտարարագրել այն նվերների ռեեստրում:
Փաստաթուղթը կքննարկի և որոշում կընդունի արդեն հաջորդ գումարման խորհրդարանը: Տտեղեկացնում է «interpressnews»-ը: