Վրաստանի Բաղդաթի քաղաքում հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել: Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով մահացել է մայրը, նրա անչափահաս 4 երեխաները և ընտանիքի բարեկամ մի կին:
Փայտե երկհարկանի տանը բռնկված հրդեհի պատճառը դեռ անհայտ է: Տունն ամբողջությամբ այրվել է:
Առկա տեղեկատվության համաձայն ընտանիքը սեփական կամքով է բնակվել այդ տանը, քանի որ անդամները եղել են սոցիալապես անապահով:
Տեղում աշխատել է 25 հրշեջ փրկարար:
Դեպքի առնչությամբ ՆԳ նախարարությունը սկսել է հետաքննություն 187-րդ հոդվածի 4-րդ մասով: