Սահակաշվիլին Իվանիշվիլիին պատրաստվում է պետության հաշվին կրթել

«Հոկտեմբերի 8-ից հետո Իվանիշվիլիին պետության հաշվին կուղարկենք որևէ սկսնակ ԲՈՒՀ, որտեղ կսովորեցնեն Կամբոջայի և Նիկարագուայի, Պոլ Պոտի և Ստալինի միջև տարբերությունները»: Այս մասին facebook-ում ուղիղ հեռարձակման  ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր,  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Այս մարդուն կրթություն է հարկավոր․երևում է դրա համար ժամանակ չի ունեցել, բայց մենք ի՞նչ մեղավոր ենք: Ավելին, նա ընդհանրապես չի սիրում կրթված մարդկանց և սա է նրա ամենամեծ խնդիրը:  «Վրացական երազանք»-ում ներգրավվել են արտերկրում կրթություն ստացած մարդկանց, սակայն Կոբախիձեից («Վրացական երազանք»-ի առաջնորդներից) զատ ոչ ոքի  չենք տեսնում»,-Սահակաշվիլիի խոսքերն է փոխանցում «interpressnews»-ը:

 

 

Թողնել պատասխան