«Երևում է, որ վերջին տարիների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ավելանում են այսպես կոչված «նայողների» ազդեցությունը»,- այս մասին հայտարարել է «Մարդու իրավունքների կենտրոնի» գործադիր տնօրեն Ալեկո Ցքիտիշվիլին:
Վերջինիս խոսքով, պետությունը չի կիսում Օմբուդսմանի և «Մարդու իրավունքների կենտրոնի» գնահատականները նշված խնդրի վերաբերյալ, ինչն էլ ավելի է խորացնում խնդիրը։
«Քրեական ենթամշակույթի առկայությունն այն աստիճանի չի հասել, որ պետությունը չկարողանա լուծել խնդիրը, սակայն հարցն այն է, որ պետությունը կամք չի հայտնում և չի համաձայնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցներում առկա գնահատականների հետ»,- հայտարարել է Ցքիտիշվիլին: