Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ իշխանությունները ԱՄՆ սենատորների հայտարարությունն անպատասխան չեն թողնի:
«Իհարկե, սենատորների հայտարարությունը չի մնա անպատասխան Վրաստանի իշխանությունների կողմից:
Մեզ համար նշանակալի է մեր արևմտյան, ամերիկյան գործընկերների` իշխանության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների այս կամ այն հայտարարությունը՝ չնայած նրան, որ երբեմն, վերջերս նույնիսկ հաճախ, չստուգված և ոչ ճիշտ տեղեկատվության վրա են հիմնվում»,- ասում է Թուրնավան:
Նախարարը նաև հայտարարել է, որ իշխանությունները կփորձեն սենատորներին ճիշտ տեղեկատվություն տրամադրել: