Ծերովանիում Վրաստանի ազգային հերոս Մարո Մաղաշվիլիի անվան զինծառայողների ուլտրաժամանակակից վերականգնողական կենտրոն է բացվել:
Կենտրոնն ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով, ժամանակակից ենթակառուցվածքով, որոնք նշանակալիորեն կնպաստեն վիրավոր զինվորականների ֆիզիկական և հոգեբանական վերականգնմանը:
Ծրագիրն իրականացվել է Վրաստանի և ԱՄՆ-ի համատեղ աջակցությամբ: Ծրագրի իրականացման համար ԱՄՆ-ի կառավարությունը հատկացրել է 4,5 մլն դոլար, իսկ Վրաստանի կառավարությունը՝ ավելի քան 1 մլն լարի:
Հիշեցնենք՝ 2020 թվականի հունվարից Վրաստանի պաշտպանության նախարարության վիրավոր զինծառայողներն ընդհանուր ֆիզիկական իրավիճակից ելնելով աշխատավարձերից զատ 200-ից մինչև 800 լարի հավելավճար կստանան: