Բաթումիի նախկին քաղաքապետ Գիորգի Էրմակովը կդատապարտվի 7 տարվա ազատազրկման: Նույն գործով ձերբակալված Բաթումիի քաղաքապետարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արչիլ Վանաձեն անմեղ է ճանաչվել: Եվ մեկ նախկին պաշտոնյա Էգրասլան Լոմիձեն ազատազրկման կենթարկվի 6 ամսով:
Հիշեցնենք, նախորդ տարի Բաթումիի նախկին քաղաքապետը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բյուջեից փողերի լվացման և աշխատանքային լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել էին: Գործը վերաբերում է Բաթումիում «Էժան տուն» նախագծին, որն այդպես էլ չի իրականացվել, փոխարենը նախապես բյուջեից վերցվել է ավելի քան 1 միլիոն լարի: