Վրաստանում գրանցված է ավելի քան 1,300,000 ավտոմեքենա, բայց դրանց որ մասն է երթևեկում՝ հայտնի չէ, քանի որ Վրաստանում մեքենան գրանցումից հանելը պարտադիր չէ:
Տրանսպորտի ու ավտոճանապարհների ասոցացիայի նախագահ Դավիթ Մեսխիշվիլին կարծում է՝ գրանցումից հանելը պետք է պարտադիր դառնա: Ըստ նրա՝ կոպիտ հաշվարկներով՝ տեխզննում է անցել մեքենաների 60%-ը:
Հիշեցնենք՝ 2018-ի հուլիսի 1-ից տեխզննումը պարտադիր դարձավ իրավաբանական անձանց անունով գրանցված, նաև պետությանը պատկանող մեքենաների համար, նույն թվականի հոկտեմբերի 1-ից՝ մինչև 3.0 ծավալով շարժիչ ունեցող մեքենաների համար, իսկ 2019-ից՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար: Մարդատարների համար ծառայությունը 60 լարի է (մոտ 20,8 դոլար), բեռնատարների համար՝ 100 լարի (մոտ 34,6 դոլար):
Տեխզննման կանոնների մասին՝ Ալիքի արխիվային տեսանյութը՝