«Կարծում ենք, որ կամ բանակցությունները կավարտվեն արդյունքով և մեր առաջարկին կհամաձայնեն, կամ էլ ստիպված կլինեն սգալ իրենց համամասնական ընտրակարգը»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Վերջինս նկատի ունի բանակցությունները, որոնք տեղի են ունենում իշխանության և ընդդիմության միջև` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերջին հանդիպմանը իշխանության ներկայացուցիչները առաջարկել են, որ ընտրական համակարգը ոչ թե համամասնական լինի, ինչը խոստացել էին, այլ մեծամասնական պատգամավորների թիվը 73-ից նվազեցնել 50-ի:
Նշենք , որ առաջարկությունն ընդդիմությունն անընդունելի է համարում: