Գիորգի Գախարիան հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությանը, Թբիլիսիի և Բաքվի կողմից իրականացվող տարածաշրջանային նշանակության տրանսպորտային և էներգետիկ նախագծերին վերաբերող հարցեր։

Գախարիան և Ալիևը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերը: Նրանք պայմանավորվել են հետագայում շարունակել ինտենսիվ հաղորդակցությունը:

Ավելի վաղ Գախարիան հանդիպել էր Լատվիայի և Հայաստանի նախագահների հետ: