Թբիլիսիի Կոստավա փողոցի վրա գտնվող Spar սուպերմարկետում գլխի հատվածում հարված ստացած 18-ամյա վաճառող-կոնսուլտանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում են «Երիտասարդական արհմիութենական շարժումից»:
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 30-ին սուպերմարկետում հաճախորդի և վաճառող-կոնսուլտանի միջև բռնված վիճաբանության հետևանքով հաճախորդը հարվածել էր նրան, որի հետևանքում կոնսուլտանտը գլխի հատվածում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Գործով հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, որը ենթադրում է առողջությանը դիտավորությամբ լուրջ վնասվածք հասցնել: Կասկածյալը անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանության կողմից: